Խորհրդարանի արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2012թ․ տարեկան հաշվետվության քննարկման ժաանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՎՊ-ն մեղադրում է Հայաստանի գործադիր իշխանությանն ուղղիղ հանցագործություների մեջ, իսկ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա:
«Չի կարելի, որ հրապարակային խոսվի հանրային փողերը խժռելու մասին և մեկն ու մեկը պատասխան չտա: Ստացվում է, որ կամ Վերահսկիչ պալատն է սուտ ասում, կամ կառավարությունը: Բայց մեկն ու մեկը պետք է պատասխան տա, չէ՞: Իսկ այդ մեկը հաստատ պատահական չինովնիկ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչեցված մեղադրանքներն ուզում են պարտակել: Ըստ պատգամավորի` այս ամենը շոուի կվերածվի, եթե պատասխանատվության չենթարկվեն մեղավորները: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ «հավատանք, որ փոխենք մեր երկիրը» և ասաց. «Ինչպես ասում են ֆուտբոլային դիվանագիտության լեզվով՝ գնդակը ձեր դաշտում է, հարգարժան իշխանություն»:
ԱԺ-ում ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի բարձրացված խնդիրներով. «Բայց ոչ մարտի մեկի հանձնաժողովի նման, որը կուսաումնասիրի ՎՊ հաշվետվության բացահայտումները»: Պատգամավորը բոլորին հրավիրեց միանալ այդ գաղափարին և ասաց, որ դրան կարող են մասնակցել բոլորը: Նա առաջարկեց, որ Սահակյանը ևս միանա, թեև բիզնեսներ ունի, առաջարկը եղավ նաև Վարդան Այվազյանին. «Ինքը հանքի բիզնեսում կապ չունի, բացարձակ մաքուր և պրոֆեսիոնալ պատգամավոր է»: Այվազյանը տեղից զայրացած արձագանքեց, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց հանդարտվել: Նշենք, որ վեճը շարունակվեց նաև ԱԺ միջանցքում: