18 հունիսի 2013 - 15:55 AMT
«Հարսնաքարի գործ». 4 փաստբանի դեմ դատական սանկցիա կիրառվեց դատադուլին մասնակցելու և նիստին չներկայանալու համար

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Հարսնաքարի գործով» դատական գործընթացը:

Դատավորը դատական սանկցիա է կիրառել մեղադրանքի ու պաշտպանության կողմի 4 փաստաբանների դեմ` տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյան, ամբաստանյալներ Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի ու Նորայր Հայրապետյանի պաշտպաններ Ավագ Լալայան, Միհրան Պողոսյան և Երեմ Սարգսյան: Նրանք բացակայել էին` նախորդ նիստին մասնակցելու փոխարեն դատադուլ հայտարարելով: Մասնակցել են Վճռաբեկ դատարանի դեմ փաստաբանների բողոքի ակցիաներին: Փաստաբանները նախազգուշացում ստացան, որովհետև դատարանը նրանց բացակայությունն անհարգելի գնահատեց: Նրանց բացակայությամբ պայմանավորված նախորդ նիստը տեղի չի ունեցել: