Մարվել և շրջանառության մեջ է դրվել հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ![]() 18 հունիսի 2013 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ: Մարման արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ և հին քանդակ, որին պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին: Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում՝ 40 000 հատ տպաքանակով: Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը: Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., և լավագույն ավանդույթներով շարունակվում է մինչ օրս: «Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն շարունակում են հայկական ֆիլատելիայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |