Սոմալիի «Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինները Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրավել են ՄԱԿ ներկայացուցչությունը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Գրոհայինները պնդում են, որ տիրացել են դեսպանատան ողջ տարածքին, սակայն մարտը դեռ շարունակվում է: ՄԱԿ-ում փորձում են պարզել միջադեպի վայրում եղած աշխատակիցների հստակ թիվը: