2-3 օրից հանրապետությունում կրկին կհաստատվի արևային եղանակ

2-3 օրից հանրապետությունում կրկին կհաստատվի արևային եղանակ

PanARMENIAN.Net - Այսօր օրվա մեծ մասը հանրապետության տարածքում կդիտվի ամպամած եղանակ, ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ:

Առանձին վայրերում հնարավոր է սաստիկ քամի պոռթկումներով մինչև 22մ/վրկ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ առանձին վայրերում, հատկապես` հանրապետության հարավային շրջաններում օրվա երկրորդ կեսին հավանական են առատ անձրևներ, տեղատարափ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հարավային շրջաններում կնվազի 2-4 աստիճանով:

2-3 օրից հանրապետությունում կրկին կհաստատվի արևային եղանակ: Երևանում պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 10-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +26+28, երեկոյան +22+24 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---