Աֆղանստանի նախագահը պատրաստ է շարունակել բանակցություններն ԱՄՆ հետ

Աֆղանստանի նախագահը պատրաստ է շարունակել բանակցություններն ԱՄՆ հետ

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պատրաստ է շարունակել անվտանգության մասին բանակցություններն ԱՄՆ հետ, որ դադարեցվել էին հունիսի 18-ին, քանի որ ամերիկյան կառավարությունը որոշել էր բանակցել անմիջապես թալիբների հետ, հայտնում է Բի-բի-սին: Քարզայի մամլո քարտուղարը հայտնել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Աֆղանստանի ղեկավարին թուլացնել Վաշինգտոնի ու Քաբուլի միջև առաջացած լարվածությունը;

Քերին խոստացել է Քարզային, որ Քաթարում թալիբների կենտրոնակայանի տանիքում չի լինի «Թալիբան» շարժման դրոշը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---