20 դիմակավոր վանդալներ ներխուժել են Վենեսուելայի առաջատար համալսարան

20 դիմակավոր վանդալներ ներխուժել են Վենեսուելայի առաջատար համալսարան

PanARMENIAN.Net - Վենեսուելայում մի խումբ հանցագործներ հարձակվել են մայրաքաղաքի առաջատար համալսարաններից մեկի վրա: Մոտ 20 դիմակավոր մարդ ներխուժել է Կենտրոնական համալսարանի տարածք, մի քանի կրակոց է արձակել օդ, հրկիզել է երկու ավտոբուս: Արդյունքում բոցը տարածվել է ռեկտորատի շենքի վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տուժածներ չկան: Ըստ համալսարանի ղեկավարության, հարձակումը վրեժ է ուսանողների վերջին բողոքի ցույցերի համար, որոնք ուսումնական հաստատության ֆինանսավորման ավելացում էին պահանջում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---