Ռոբերտ Հովհաննիսյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարում շարունակում է վստահ ելույթ ունենալ

Ռոբերտ Հովհաննիսյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարում շարունակում է  վստահ ելույթ ունենալ

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարում շարունակում է վստահ ելույթ ունենալ: Բոլոր 4 տուրերում նա հաղթանակներ է տոնել:

4-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Հովհաննես Գաբուզյանի նկատմամաբ, վաստակել է 4 միավոր և իր մոտակա մրցակցին գերազանցում է 0,5 միավորով:

2-րդ տեղում 3,5 միավորով Վահե Բաղդասարյանն է, նա հաղթել է Ռոբերտ Աղասարյանին: 3-8-րդ տեղերն են կիսում 6 շախմատիստներ, որոնք ունեն 3-ական միավոր:

Մրցաշարի 5-րդ տուրում Հովհաննիսյանը հանդիպելու է Բաղդասարյանի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---