Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

Վերանորոգվել և  վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

PanARMENIAN.Net - 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Դրանք բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները:

Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և վերագործարկվեցին մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---