Ադրբեջանի ԶՈւ տարեդարձին նվիրված զորահանդեսը կարող է տապալվել

Ադրբեջանի ԶՈւ տարեդարձին նվիրված զորահանդեսը կարող է տապալվել

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսը, նվիրված Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակին, ձախողման սպառնալիքի տակ է հայտնվել, գրում է Voskanapat.info-ն:

Ըստ հաղորդագրության, անցյալ տալի Ազադլիգ հրապարակի ստորին մասում շահագործման հանձնվեց ստորգետնյա կայանատեղին: Ընթացիկ գարնան սկզբից, այդ տարածքում նկատվում են նստվածքներ ու ճագեր, ինչը վկայում է կոպիտ ինժեներական խախտումների մասին: Վերջին օրերի անձրևները նպաստեցին այդ երևույթների խորացմանը, ճագերի լայնացմանը, որոնց միջոցով ջուրը ներթափանցում է գրունտային շերտ կայանատեղիի տանիքի ու հրապարակի մակերեսի միջև: Այժմ, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ազադլիգ հրապարակում անց են կացվում ճագերի ծածկման շտապ աշխատանքներ՝ ասֆալտի նոր շերտի միջոցով:

Մասնագետները, սակայն, պնդում են, որ նման «քողարկիչ» աշխատանքը կարող է միայն մակերեսային փակել ճագերը, սակայն չի վերացնի դրանց պատճառները: Մասնագետները գտնում են, որ ծանր ռազմատեխնիկայի անցումը հրապարակով կարող է անդառնալի վնասվածքներ հասցնել հրապարակին և նրա տակի ավտոկայանատեղիին: Պարզ ասած, հրապարակը կարող է փլուզվել, իսկ ռազմատեխնիկան գետնի տակն անցնել:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---