ԵՊՀ ընդունող հանձնաժողով․ Դիմորդների թիվը նվազել է

ԵՊՀ ընդունող հանձնաժողով․ Դիմորդների թիվը նվազել է

PanARMENIAN.Net - 2013-ին դիմորդների թիվը նկատելիորեն նվազել է․ պետական բուհեր դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է անցած տարվա 16 870-ի փոխարեն այս տարի 12 740 դիմորդով։ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ սպասվածից ավելի քիչ է բնագիտական մասնագիտություններից ընդունելության քննությունն հանձնողների թիվը, և համապատասխան ֆակուլտետներում թափուր տեղեր կլինեն։

Դիմորդների թվաքանակի նվազման պատճառների մասին Վաչագան Գալստյանն ասաց. «Ուզում եմ հավատացած լինել, որ դիմում են միայն նրանք, ովքեր ուզում են սովորել, վարձերի բարձրացումը չի ազդել դիմորդների թվի նվազման վրա, քանի որ մինչ այդ արդեն դիմորդները միասնական քննությունների համար հայտարարագրվել էին, միգուցե մի մասն ավագ դպրոց գնալու փոխարեն գնացել է միջին մասնագիտական կրթություն ստանալու»։

Իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում դիմորդների թիվն առնվազն 10 տարի է` էականորեն չի փոփոխվում։ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոնստանտին Մանուկյանի տվյալներով․«Նախորդ տարի 1 125 դիմորդ ունեինք երկու փուլի արդյունքում, այս տարի դեռ երկրորդ փուլ չի եղել, բայց նախնական տվյալներով 50-90 դիմորդի պակաս կունենանք»։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---