Տարվա կեսն անցել է, իսկ վերելակների կեսից ավելին փորձաքննություն չի անցել![]() 20 հունիսի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցված է 126 ատրակցիոն, որից 83-ը՝ Երևանում: Դրանցից 63-ը անցել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Մյուսների փորձաքննությունն ընթացքի մեջ է: ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց․ «Կարելի է ասել, որ Հայաստանում կարուսելներն անվտանգ են»։ Նա նշեց, որ ատրակցիոնները տարին մեկ անգամ պետք է պարտադիր փորձաքննություն անցնեն. «Մենք ստուգում են դրանք տեխնիկական անվտանգության բնորոշիչներին համապատասխան: Կախված ատրակցիոնների բնույթից՝ փորձաքննության արժեքը կարող է տատանվել: Պրիմիտիվ ատրակցիոններ կան, որոնց փորձաքննությունը տասը հազար դրամ է»: Հովհաննիսյանի խոսքով, Հաղթանակի զբոսայգում 37 տարվա արտադրության ատրակցիոն կա, համեմատաբար նոր են Մանկական երկաթուղու ատրակցիոնները, կան նաև եվրոպական արտադրության ատրակցիոններ: Մարզերի ատրակցիոնների մասին փորձագետը նշեց․ «Սյունիքի մարզի 6 ատրակցիոններ ստացել են բացասական եզրակացություն, Լոռիի ատրակցիոններից 6-ն են անցել փորձաքննություն, Կոտայքի մարզում՝ նույնքան, Շիրակի մարզում՝ 14-ը: Երևանի բնակելի շենքերում կան 4141 վերելակ, վարչական շենքերում՝ 1864: Դրանք ևս փորձաքննություն պետք է անցնեն տարին մեկ անգամ: 4141 վերելակից փորձաքննության եզրակացություն ստացել է 1034-ը, 35-ի շահագործումը դադարեցվել է: Հովաննիսյանի խոսքով, փորձաքննությունը դանդաղ է ընթանում, որովհետև փորձագետները զբաղվածության հագեցած գրաֆիկ ունեն և պատասխանատու աշխատանք են կատարում, և դա է պատճառը, որ տարվա կեսն արդեն անցել է, բայց վերելակների նույնիսկ կեսը փորձաքննություն չի անցել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |