Ն.Զոհրաբյան. Ինչի՞ դիմաց ենք մենք «ՀայՌուսգազարդ»-ում մեր 20% բաժնեմասը դարձրել բանակցությունների առարկա

Ն.Զոհրաբյան. Ինչի՞ դիմաց ենք մենք «ՀայՌուսգազարդ»-ում մեր 20% բաժնեմասը դարձրել բանակցությունների առարկա

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցի շուրջ ԱԺ-ում խորհրդակացություն անցկացնել: Առաջարկն այսօր խորհրդարանում հնչեցրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ ֆորմատը կարող է ԱԺ-ն որոշել և ընդգծեց մինչ հարցի շուրջ բանակցությունների ավարտը քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին:

«Քանի որ երեկ էնորեգտիկայի նախարարը հաստատեց ինչ վաղուց տեղադրված է «Գազպրոմ»ի կայքում, որ գնում են բանացություններ «Գազպորմ»-ի հետ, իսկ երբ հարց հնչեց ինչի՞ համար, նախարարը պատասխանեց՝ ապահովության։ Ես կարծում եմ, որ խորհրդարանն առնվազն պատարվոր է իմանալ այդ ապահովության գինը: Ինչի՞ դիմաց ենք մենք Կառավարության 20% բաժենմասը դարձրել բանակցությունների առարկա»,-ասաց նա: Հովիկ Աբրահմյանը արձագանքեց, որ խորհրդարանը տեղեկանում է ճիշտ ժամանակին, իսկ այս հարցին ԱԺ-ն դեռ կանդրադառնա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---