Հերվիգ Վան Շտաան և Զոհրաբ Մնացականյանը տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցեր են քննարկել

Հերվիգ Վան Շտաան և Զոհրաբ Մնացականյանը տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին, մասնավորապես` տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարևորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահությունների հետ սահմանել է համատեղ գերակայություններ, որոնց թվում տեղ է գտել տեղական ժողովրդավարության զարգացման հարցը:

Անդրադառնալով նախորդ օրը Երևանում կայացած ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստին՝ Հերվիգ Վան Շտաան շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն Երևանում հյուրընկալելու և լավագույնս կազմակերպելու համար: Կոնգրեսի նախագահը նաև կարևորեց նույն օրը մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացումը՝ նշելով թեմայի կարևորությունը եվրոպական հասարակությունների համար: Նախարարի տեղակալը և ԵԽ Կոնգրեսի նախագահը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կոնգրեսի նախագահի խնդրանքով նախարարի տեղակալն անդրադարձավ Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային խնդիրներին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---