Ընդդիմություն-իշխանություն սահամանը չէր տարանջատվում. ՕԵԿ-ը` ԱԺ գարնանային նստաշրջանում![]() 21 հունիսի 2013 - 09:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը բավական ակտիվ էր, կարծում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ամփոփելով նստաշրջանի աշխատանքները, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հեղինե Բիշարյանը կարևորեց 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի և 2012թ.-ի Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» և մի քանի այլ օրինագծերի ընդունումը: «Օրինաց երկիր» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում ՕԵԿ պատգամավորների ներկայացրած երկու նախագծեր այս նստաշրջանում երրորդ ընթերցմամբ հաստատվեցին, նկատեց պատգամավորը: «Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար պայմանների մասին» օրենքի նախագիծը և «Գրադարանների մասին» օրենքի նախագիծը մենք կարողացանք հաստատել ԱԺ կողմից: Բազմաթիվ նախաձեռնություններ եղան, օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին նաև: Մենք բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակեցինք»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` վերջին շրջանում քննարկումները բավական ակտիվ են և բուռն: «Ընդդիմություն և իշխանություն սահամանը չէր տարանջատվում, բոլոր քաղաքական ուժերն ակտիվ քննարկում էին նախագծերը, քննադատություններ էին հնչեցնում և արդարացիորեն բարձրացնում էին խնդիրներ, որ կան համակարգում»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը և ընդգծեց, որ սա կարևոր առաջընթաց է: Նա նշեց, որ միշտ ստացվում էր այնպես, որ իշխանությունը պաշտպանվողի դերում էր, իսկ ընդդիմությունը` նախահարձակի: «Շատ կարևոր է, որ այսօր բոլորն են գիտակցում, որ մենք ունենք խնդիրներ: Անխտիր բոլոր կուսակցությունները գիտեն, որ դրանք օրհասական են և անհրաժետ է, որ լուծումներ ստանան»,- շեշտեց նա: Հեղինե Բիշարյանը նկատեց, որ խնդիրները քողարկելու ժամանակաշրջանն անցել է: «Նման քննարկումները հետաքրքիր են դարձրել ԱԺ աշխատանքները»,- եզրափակեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |