Կանադայի իշխանությունները շուրջ 100 հազար մարդ են տարհանել ջրհեղեղի պատճառով, որոնք սպառնում են տարածաշրջանին, հայտնում է Associated Press գործակալությունը:
Այժմ տարերքի հարվածի տակ է հայտնվել Ալբերտա նահանգը, որտեղ չդադարող հորդառատ անձրևների պատճառով կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը գետերում: Հիմնական ճանապարհները հեղեղված են:
Ջրի մակարդակը Բոու գետում դեռ կշարունակի բարձրանալ: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: