Mirror. Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգված է![]() 21 հունիսի 2013 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգված է, հաղորդում է Mirror-ը: Ավելի վաղ կար տեղեկատվություն, որ ֆուտբոլիստը մեկնել է Մեծ Բրիտանիա, որպեսզի բժշկական հետազոտություն անցնի ակումբում, սակայն հետագայում այն չհաստատվեց: Ակումբների միջև ընթացող բանակցությունների վրա ազդել է այն փաստը, որ «Շախտյորը» տնօրինում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների միայն մի մասին: Իրավունքների մյուս մասը պատկանում է բիզնես-խմբի, որի անունը չի հիշատակվում: Այդպիսով, կարող են փոխվել և գործարքի պայմանները, և ժամկետները: Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանի համար «Լիվերպուլը» պատրաստ է վճարել 22 մլն ֆունտ ստերլինգ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |