21 հունիսի 2013 - 11:35 AMT
Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ անցկացման դեմ բողոքող ցուցարար է մահացել

Բրազիլիական Ռիբեյրաո-Պրետո քաղաքում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության և Կոնֆեդերացիայի գավաթի անցկացման ծախսերի հետ կապված բողոքի ցույցի ժամանակ մարդ է մահացել:

Երբ ակցիան արդեն ավարտին էր մոտենում, մայթին նստած մարդկանց վրա ոչ մեծ արագությամբ ընթացող ավտոբուս է սլացել:

Արդյունքում մահացել է 18-ամյա երիտասարդ, ևս 12 հոգի վիրավորվել են, հաղորդում է Globo-ն: