Մեկնարկեց 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագրով 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ մինչ այդ ասաց. «ՏՏ ոլորտում վերջին տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մեծածավալ աշխատանք է կատարվել և արդյունքներն արդեն ակնհայտ են: 5 տարի առաջ և այսօր. մեր ունեցած առաջընթացն էական է` տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության և նորարարական արտադրանքի ծավալներով: Եվ սա նաև միջազգային զարգացումների հետ համեմատ: Դրա վկայությունն այն է, որ համաշխարհային բրենդերը մեր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են Հայաստանին և այստեղ են բացվում նրանց տարածաշրջանային կենտրոնները»: Նա կարևորեց Սիլիկոնյան հովտում կենտրոնացված և համակարգված աշխատանքը, որ հատկապես խթանում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Որպես օրինակ` առնվազն 100 կազմակերպություն արդեն գործակցելու պատրաստակամություն է հայտնել: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն ավելացրեց. «Սիլիկոնյան հովիտն արդեն արդյունավետ գործակցում է Հայաստանի հետ և մենք ուզում ենք գործակցությունը շարունակել, միասին աշխատելու նախադրյալներ և հնարավորություններ կան: Իսկ ԴիջիԹեք Բիզնես ֆորումը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք է ցույց տալ ձեռքբերումներն ու ՏՏ ոլորտում Հայաստանի հաջողությունները»: Նա առանձնացրեց հատկապես Սինգապուրի ներկայացուցչության մասնակցությունն ու նկատեց, որ նրանք մեծ ձեռքբերուներ և իսկապես ներկայացնելու բան ունեն: Իսկ ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն: Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարարայցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems, Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am,IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy,Oktell, Sitronics, Cross Social և այլ կազմակերպություններ: Պետության կողմիցտրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ Ֆինանսներինախարարությունը, ՀՀ սոցիալական և աշխատանքների հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնեն հայաստանյան երկու բանկեր` Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը և Ամերիաբանկը: «Եթե 6 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի 80%-ն էր արտահանվում, իսկ 20%-ը սպառվում էր ներքին շուկայում, ապա այսօր արդեն արտահանվում է շուրջ 60%-ը, իսկ 40%-ը սպառվում է ներքին շուկայում:Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական, և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |