Մեծամասնությունը շատ ավելի լուրջ դիմադրության է հանդիպում. ԲՀԿ-ն` ԱԺ գարնանային նստաշրջանում![]() 21 հունիսի 2013 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն իր աշխատաոճով, ըստ էության, չէր տարբերվում նախորդներից, կարծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Չնայած իշխող մեծամասնության, կառավարության ղեկավարի բազմաթիվ հավաստիացումներին, որ իրենց համար կարևորը համագործակցության մթնոլորտն է, բոլոր այն նախագծերը, որոնք ներկայացվեցին «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» կողմից, գրեթե 99,9 տոկոսով մերժվեցին: Դա բնականաբար չի կարող նպաստել այն խնդիրների լուծմանը, որոնք տարփողվում են տարբեր ամբիոններից»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը` ամփոփելով նստաշրջանի աշխատանքները: Այդուհանդերձ, ըստ նրա, եթե համեմատենք նախորդ խորդարանների հետ, այս խորհրդարանում մեծամասնությունը շատ ավելի լուրջ դիմադրության է հանդիպում. «Իհարկե իրենց ձայների փաթեթը բավարարում է ցանկացած նախագիծ անցկացնելու համար, բայց գոնե բովանդակային քննարկումներ խորհրդարանում լինում են»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության աշխատանքը գնահատում է բավական ակտիվ: «Բոլոր այն կարևորագույն խնդիրների շուրջ, որտեղ մենք տեսնում էինք օրենսդրական բացեր, որոնք ուղղակիորեն կարող են ազդել և նպաստել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների օպտիմալ լուծմանը, մենք այդ մասով օրենսդրական առաջարկություններ ներկայացրել ենք: Դրանց գերակշիռ մասը չի ստացել խորհրդարանական մեծամասնության և կառավարության հավանությանը: Սակայն մենք մեր աշխատաոճն այս կերպ շարունակելու ենք»,- վստահեցրեց խմբակցության ղեկավարը: Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ խորհրդարանական հարթակում բազմակարծության և բանավեճի խնդիրը լուծվել է: «Եթե նախկինում կառավարությանը հաջողվում էր դիմադրության գրեթե բացակայության պայմաններում, չհաշված այն դիմադրությանը, որ անգամ կոալիցիայի ներսում ԲՀԿ-ն ցուցաբերում էր, ինչպես նաև նախորդ խորհրդարանում մեկ երկու քաղաքական ուժեր, այս անգամ մեծամասնության խնդիրը շատ ավելի բարդ է լինում: Ցանկացած նածագիծ բուռն քննարկվում է, հատկապես այն նախագծերը, որտեղ մենք լրջագույն խնդիրներ ենք տեսնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |