Նախարար. Տարիներ առաջ հանրությունն ապրում էր քննություններով. այսօր ծնողներն ավելի հանգիստ են![]() 21 հունիսի 2013 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում էր «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաև հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ընդգծել է, որ այսօր ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը, որը, ըստ Արմեն Աշոտյանի, հաջող ընթացք է ունեցել: «Անցյալ տարի արձանագրված քննությունների հանդարտ ընթացքը մենք ամրապնդեցինք նաև այս տարի. եթե տարիներ առաջ հանրությունն ապրում էր ընդունելության քննություններով, ապա այսօր ծնողները համամատաբար ավելի հանգիստ են: Թե կազմակերպչական, և թե բովանդակային խնդիրների շուրջ լուրջ դժգոհություն չկա, որն էլ իր հերթին վկայում է մեր աշխատանքի դրական արդյունքի մասին: Քննությունների հաջողությունը պայմանավորված է գործընթացի նկատմամբ հանրության դրական ընկալումներով, բացասական լրահոսի շատ չնչին տոկոսով, ինչպես նաև դիմորդների ցուցաբերած բարձր առաջադիմությամբ»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս տարի արձանագրվել են մեծ քանակությամբ բարձր գնահատականներ` հատկապես հումանիտար առարկաներից, որն էլ նախարարին հիմք է տալիս ենթադրելու, որ շատ մասնագիտություների գծով մրցույթը թեժ է լինելու, և անցողիկ միավորների շեմը կբարձրանա` հատկապես անվճար ուսուցման համակարգում: «Սա հետևանք է այն հանգամանքի, որ թեստերի հեղինակներն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ. քննական առաջադրանքների մեծ մասը շատ ավելի հեշտ էին և ակնհայտ է, որ չափից դուրս հեշտ և չափից դուրս բարդ թեստերը երբեմն խոչընդոտում են գործընթացը` ազդելով մրցութային շեմի վրա»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ հաջորդ տարի ԳԹԿ-ի հետ կանցկացվեն նախապատրաստական աշխատանքներ` շտեմարանների բազան ավելացնելու և նրանցում որոշակի կառուցվածքային փոփոխություններ անելու հետ կապված: Նախարարը նաև ներկաներին տեղեկացրել է, որ միասնական քննությունների արդյունքներն ըստ կարգի կամփոփվեն հուլիսի 15-ին, որպեսզի տարկետման հետ կապված խնդիրների իր գործառույթը հասցնի իրականացնել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Արմեն Աշոտյանը նաև հիշեցրել է, որ այն դիմորդները, ովքեր ստացել են դրական գնահատականներ, սակայն առաջին հայտով չեն ընդունվել, հնարավորություն կունենան լրացուցիչ հայտով դիմել և ստացած քննություններով ընդունվել բացառապես թափուր տեղեր մնացած մասնագիտությունների գծով: Այսօր կայացած քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |