21 հունիսի 2013 - 13:08 AMT
Անցած մեկ օրում վթարներից 2 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, յուրացման կամ վատնման` 2 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: