Է. Հովհաննիսյան. Ստացվում է, որ հիմա վարորդները պետք է ամբողջ ուշադրությունը արագաչափի վրա կենտրոնացնեն![]() 21 հունիսի 2013 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Նախօրեն մեծ աղմուկ բարձրացրած օերնքի նախագծին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Խոսքը ՀՀ Ազգային ժողովում հունիսի 19-ին քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծում արագաչափերի ցուցանիշները 10 կմ-ով նվազեցնելու փոփոխության մասին է, որն Էդուարդ Հովհաննիսյանը անիմաստ է համարում: Բանն այն է, որ նախկինում, եթե սահմանված արագության գերազանցման թվերն ավարտվում էին մեկով, օրինակ՝ 51, 61 և այլն, հաշվի էր առնվում սարքի ճշտությանը՝ ըստ այդմ գումարվում կամ հանվում էր 1 կմ, իսկ այսօր 1կմ-ի հարցը դուրս է գալիս, բացատրեց մասնագետը: Ինչ վերաբերում է երեկ Ճանապարհային ոստիկանության երեկվա պարզաբանմանը, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ հոդվածով սահմանված է, որ տուգանքների չափերը մնում են նույնը, սակայն այստեղ փոփոխությունների են ենթարկվել արագության գերազանցման սանդղակները։ «11-20 կմ նվազագույն սանդղակը գերազանցելը դարձրել են 1-10 կմ։ Ստացվում է, որ հիմա վարորդը պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի իր մեքենայի արագաչափի վրա, որ այդ 1 կմ-ը չգերազանցի»,- ասաց նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |