Տրայան Հրիսթեա. Մեր հստակ նպատակն է ՔՀԿ-ներին դարձնել երկխոսության կենտրոն![]() 21 հունիսի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ալեսանդրո Զանոտտան Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված՝ Պատշաճ կառավարում և ԵՄ բյուջետային օժանդակություն թեմայով հանդիպմանը, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին, ներկայացրեց Հայաստանին տրամադրվող ԵՄ բյուջետային օժանդակության ընդհանուր պայմանները, սկզբունքները և ուղղությունները: Նա կարևորեց բյուջեի վերահսկողության գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության դերը և առանձնացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝բոլոր ուղղություններում երկխոսությանը ներգրավելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան. «Մեր հստակ նպատակն է ՔՀԿ-ներին դարձնել մեր երկխոսության կենտրոնը և դրանց միջոցով ընդլայնել քաղաքացիների մասնակցությունը տարբեր ուղղություններում», - ասաց նա: Քննարկման ընթացքում կարևորվեց բյուջետային օժանդակության իրավասության չափանիշների վերաբերյալ երկխոսությանը ոչ պետական դերակատարների ավելի հստակ սահմանված համակարգային և գերատեսչական մասնակցությունը՝ բոլոր ոլորտային մակարդակներում: ՔՀԿ-ները համակարծիք էին, որ օրենքների ընդունմանը պետք է հետևի ընդունված օրենքների կիրառումը, և որ այդուհանդերձ մոնիտորինգը էական է իրական պատկերը գնահատելու համար: Համաձայնություն ձեռք բերվեց բյուջետային օժանդակության գործառույթների աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ: ԵՄ պատվիրակությունը մտադիր և ամիսը երկու անգամ կազմակերպել հանդիպումներ տարատեսակ թեմաներով և տարբեր ՔՀԿ-ների մասնակցությամբ՝ ապահովելով հասանելի և որակյալ տեղեկատվություն ԵՄ-Հայաստան օրակագի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |