Բուժաշխատողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Բուժաշխատողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի բժիշկ-վարակաբան, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ Էլեոնորա Մնացականյանին և Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանին։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտում տարիների մեծ ավանդի համար։

Քաղաքապետի ոսկե մեդալին արժանացած բուժաշխատողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ այսչափ բարձր գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---