ԼՂՀ վարչապետ. էլէներգիայի բարձրացող սակագինը սուբսիդավորվելու է ՀԷԿ-երից ստացված եկամուտներով

ԼՂՀ վարչապետ. էլէներգիայի բարձրացող սակագինը սուբսիդավորվելու է ՀԷԿ-երից ստացված եկամուտներով

PanARMENIAN.Net - Չնայած հուլիսի 10-ից Արցախում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 1 խ/մ-ի դիմաց՝ 38 դրամ, բնակիչներն օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակեն վճարել ինչպես հիմա, քանի որ կառավարությունը սուբսիդավորելու է բնակիչների համար սպասարկվող էլեկտրաէներգիայի սակագնի մի մասը։

Ի՞նչ միջոցների հաշվին է կառավարությունը սուբսիդավորում այդ մասը։ karabakh-open.info-ի հարցին այսօր պատասխանել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ նշելով, որ կառավարությունը սուբսիդավորելու է ՀԷԿ-երից ստացված եկամուտների հաշվին։ Սուբսիդավորման գումարն ըստ վարչապետի կկազմի շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ։

Իսկ այդ գումարի չափով սուբսիդավորումը բացասաբար չի՞ ազդի պետբյուջեով նախատեսված ծրագրերի կատարմանը հարցին ի պատասխան վարչապետը շեշտել է, որ այն չի խանգարի ծրագրերի իրականացմանը, ավելին՝ հունվարից խոշոր սոցիալական ծրագրեր են սպասվում, որոնց մասին կառավարության ղեկավարը մանրամասն կխոսի առաջիկա շաբաթվա ընթացքում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---