21 հունիսի 2013 - 19:49 AMT
Քաղաքացին հաշմանդամության կարգը ստացավ ՄԻՊ միջնորդությունից հետո

Վայոց Ձորի մարզի բնակիչներից մեկը մանկուց հաշմանդամ է և հաշմանդամության կարգ ստացել է ՌԴ-ում: 2003 թ.-ին նա դարձել է ՀՀ քաղաքացի և տեղեափոխվել այստեղ հիմնական բնակության:

Հաշմանդամության կարգ ստանալու նպատակով դեռևս 2004 թ-ին դիմել է Տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների /ԲՍՓՀ/ Վայոց ձորի մարզային կառույց, սակայն նրան հաշմանդամության կարգը տրամադրել են ընդամենը մեկ տարով: Մինչ օրս նա բազմիցս դիմել է ԲՍՓՀ անժամկետ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն նրանից գրավոր դիմում այդպես էլ չեն ընդունել:

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և Պաշտպանի միջամտության արդյունքում ԲՍՓՀ վերադաս մարմնի՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հանձնարարությամբ նշանակվել է վերափորձաքննություն, որի արդյունքում Ստեփան Գրիգորյանի համար անժամկետ սահմանվել է հաշմանդամության 3-րդ կարգ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից: