Բենյամին Նեթանյահու. Իրանը ձգտում է ունենալ ոչ թե 1 կամ 2, այլ 200 ատոմային ռումբ![]() 21 հունիսի 2013 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները չեն բերի այդ երկրի ատոմային քաղաքականության փոփոխության: Նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Ցավոք, Հասան Ռուհանին այն մարդը չէ, որ կարող է ազդել Իրանի ատոմային ամբիցիաների վրա: Նման հարցերը որոշում է ոչ թե ժողովրդի կողմից ընտրված նախագահը, այլ, այսպես ասած, հոգևոր առաջնորդը», - «Վաշինգթոն Փոսթին» տված հարցազրույցում նշել է Նեթանյահուն: Նա նշել է` Իրանը ձգտում է ունենալ ոչ թե 1 կամ 2, այլ 200 ատոմային ռումբ: Նրանք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են ստեղծում և զուգահետ աշխատում ատոմային զենք ստեղծելու ուղղությամբ: Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հարված հասցնելու հնարավորութունը Նեթանյահուն ևս մեկ անգամ չի բացառել` նշելով. «Իսրայելը միշտ իրավունք ունի իր պաշտպանության համար դիմել ցանկացած քայլի ցանկացած վտանգի դեմ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |