ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Ընթացիկ հաշվարկներով Հայաստանի պետպարտքը 2002 թվականի արդյունքներով կազմում է մոտ 1 միլիարդ դոլար: «Արկա» գործակալությանը այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետպարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նրա խոսքերով, արտաքին պարտքի մարման տեսակետից անցյալ տարի հաջողվել է հասնել զգալի արդյունքների: Մասնավորապես, Ա. Մարգարյանը նշել է համաձայնագիրը Ռուսաստանի հետ հայկական ձեռնարկությունների փոխանցման մասին ՌԴ առջեւ Հայաստանի պարտքի դիմաց: Գնահատելով այս գործարքը` նա ընդգծել է, որ այդ պարտքի մարման արդյունքում ՀՀ բյուջետային բեռը կթեթեւանա, ինչը լուրջ հնարավորություններ կստեղծի ավելացնելու սոցիալական ծախսերը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՌԴ առջեւ Հայաստանի պետպարտքի դիմաց 5 հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերը որպես սեփականություն Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու մասին համաձայնագիրը: Ռուսական կողմին կփոխանցվեն «Մարս» ՓԲԸ-ի, «Երեւանի նյութաբանության ԳՀԻ»-ի, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ»-ի, «Երեւանի կառավարման ավտոմատ համակարգերի ԳՀԻ»-ի եւ Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրի բաժնետոմսերը: Ձեռնարկություններով Հայաստանը կմարի Ռուսաստանի առջեւ իր պարտքի հիմնական մասը 93 միլիոն դոլարի չափով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---