Առաջին անգամ հրապարակվելու են Իրանի Սբ Թադեի հայկական վանքի արխիվային փաստաթղթերը

Առաջին անգամ հրապարակվելու են Իրանի Սբ Թադեի հայկական վանքի արխիվային փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Առաջին անգամ հրապարակվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Իրանի Սբ Թադեի հայկական վանքի արխիվային փաստաթղթերը Իրանի Արթազ շրջանում, Մակու քաղաքի մոտ: Ավելի վաղ վանքը նաև եղել է ՀԱԵ Ատրպատականի առաջնորդարանը, հայտնում է Բլագովեստ-ինֆոն:

Փաստաթղթերի մեծ մասը Իրանում ՀԱԵ այն ժամանակվա ղեկավար՝ արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանկյանին (1913-1948) հասցեագրված նամակագրությունն է: Նամակներում հայ պատգամավորները, բնակավայրերի ավագանու անդամները դիմում են արքեպիսկոպոսին խորհրդի և հրահանգների համար: Բացահայտվում են նաև կոնֆլիկտային իրավիճակները այս կամ այն հարցի շուրջ Ատրպատականի թեմի, Իրանի Մակու քաղաքի սարդարի և գեղջուկների միջև:

Ամեն տարի հուլիսին հայերը ուխտագնացություն են կազմակերպում դեպի Սբ Թադեի վանք, այս տարի այն նախանշված է հուլիսի 4-6:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---