ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Թուրքիայում խախտվում է հայերի, հույների եւ հրեաների մասնավոր սեփականության իրավունքը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Macedonian Press Agency»-ն, հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման պատասխանատու Գյունտեր Վերհագենը: Նրա խոսքերով, շատ դեպքերում Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների մասնավոր սեփականությունը բռնագրավվում է կամ գտնվում է բռնագրավման վտանգի տակ: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը գտնում է, որ վերջերս Թուրքիայում իրականացված բարեփոխումները չեն ներառում այն բոլոր հարցերը, որոնք կապված են երկրի կրոնական փոքրամասնությունների սեփականության իրավունքի հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---