Լ.Զուրաբյանը Վ.Սավիցկիի հետ քննարկել է ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Լ.Զուրաբյանը Վ.Սավիցկիի հետ քննարկել է ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաև ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը:

«Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև հանդիպել է ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին: Քննարկվել են ԱԺ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ձևավորված իրավիճակը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի և Հայ Ազգային Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների, Հայաստանում ընտրական համակարգի և ընտրակեղծարարության հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև հեռուստատեսության և ռադիոյի ազատականացման, հասարակական կազմակերպությունների գործունեության ազատության և ինտերնետի օգտագործման ազատության հետ կապված խնդիրներ»,- ասված է ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---