Խցանում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին. Ցեխակույտի մեջ է հայտնվել 70 ավտոմեքենա

Խցանում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին. Ցեխակույտի մեջ է հայտնվել 70 ավտոմեքենա

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին, ժամը 19.55-ին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35 կիլոմետրին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 70 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 06UL084 պետհամարանիշի բեռնատարը և 70 մարդատար ավտոմեքենա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---