ԱԻՆ. Ողջի գետի Գեղի վտակում իրավիճակն այս պահին վերահսկելի է

ԱԻՆ. Ողջի գետի Գեղի վտակում իրավիճակն այս պահին վերահսկելի է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի մոտ գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի գետը: Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ-ից արդեն տեղեկացրել են, որ Ողջի գետի Գեղի վտակը որոշակի հատվածում հոսել է պլաստմասե խողովակով, որը հունիսի 25-ին վնասվել է և անմիջապես փոխարինվել երկաթյա խողովակներով:

«Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնների Գեղի գետը լցվելու հանգամանքները պարզաբանելու համար դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային ՃԿԿ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բնապահպանության բաժնի, «Լեռ-էքս» ՍՊԸ ներկայացուցիչներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից այսօր հայտնում են, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի վերևի հատվածում Ողջի գետի Գեղի վտակը հոսել է պլաստմասսե խողովակաշարով, որը վնասվել է, սակայն գետի ջրերը պոչամբար չեն լցվում։ Իրավիճակը վերահսկելի է և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ խողովակաշարըն ամբողջությամբ մետաղյա խողովակաշարով փոխարինելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---