Գրոհայինները, հավանաբար, գլխատել են սիրիացի եպիսկոպոսին

Գրոհայինները, հավանաբար, գլխատել են սիրիացի եպիսկոպոսին

PanARMENIAN.Net - Ինտերնետում հայտնվել է սիրիացի եպիսկոպոսի և նրա օգնականի գլխատման տեսագրությունը: Ըստ Intifada կայքի, գրոհայինները ոչ մեծ դանակով կտրել են նրանց գլուխները և դրել սպանվածների մարմինների վրա: Մյուս լրատվական աղբյուրները չեն հաստատում, որ տեսագրվածը եպիսկոպոսի գլխատում է, ակնհայտ է, որ դա քրիստոնյաի սպանություն է:

Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, նաև անհայտ է, թե հատկապես ով է ենթարկվել մահապատժի: Սիրիաբնակ երկու եպիսկոպոսները առևանգվել էին գրոհայինների կողմից ապրիլի 22-ին, մինչ օրս նրանց մասին տեղեկություն չկար: Վերջերս Սիրիայում հակաքրիստոնեական տրամադրությունների աճ է նկատվում: Վերջերս գրոհայինները սպանեցին կաթոլիկ մի եկեղեցականի ու այրեցին վանքը, հայտնում է «Ուղղափառություն և աշխարհը»:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---