Նարեկ Սարգսյանը հեռանո՞ւմ է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Նարեկ Սարգսյանը հեռանո՞ւմ  է  Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Գործի հիմքը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն է:

PanARMENIAN.Net ը նաև տեղեկություն է ստացել, որ գլխավոր ճարտարապետը պատրաստվում է լքել պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանը արձակուրդից հետո այդ պաշտոնին չի վերադառնա: Այս առնչությամբ փորձեցինք տեղեկություն ստանալ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց տրամադարության տակ նման ինֆորմացիա չկա: Իսկ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանն ասաց, որ ոչինչ չի կարող ասել և անգամ չգիտի՝ երբ է Նարեկ Սարգսյանը պատրաստվում արձակուրդ գնալ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---