Ա.Հովսեփյան. Յուրաքանչյուր դատախազ պետք է գիտակցի, որ իրավապահ համակարգի առանցքն է

Ա.Հովսեփյան. Յուրաքանչյուր դատախազ պետք է գիտակցի, որ իրավապահ համակարգի առանցքն է

PanARMENIAN.Net - Դատական ծառայությունը աչքի է ընկել կայուն արժեքներով, մարդասիրական բարձր ոգով, ինչի մասին վկայում են նաև միջազգային կառույցները, ասում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այսօր Հայաստանի դատախազական ծառայության 95-ամյակին նվիրված կոլեգիայի նիստում դատախազը նշեց, որ ոլորտում այս ընթացքում մի շարք ձեռքբերումներ են եղել, օրինակ` ակտիվացել է իրավապահ մյուս մարիմիների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Նա ընդգծեց կադրերի բարձր մակարդակի և վերապատրաստումների կարևորությունը: «Յուրաքանչյուր դատախազ պետք է ողջ պատասխանատվությամբ գիտակցի, որ իրավապահ համակարգի առանցքն է»,- ասաց Աղվան Հովսեփյանը և կարևորեց նաև թերությունների վերացումը:

Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր խոսքում նշեց, որ դատախազությունը կայացման մեծ ճանապարհ է անցել՝ հաղթահարելով տարբեր մարտահրավերներ: Վարչապետը միաժամանակ նկատեց, որ առկա են բազմաթիվ խնդիրներ ու հիշեցրեց, որ ՀՀ նախագահը հորդորել է, որ բոլոր գերատեսչություններն ինքնուրույն բացահայտեն բացթողումները, ինչն իրական բարեփոխումների երաշխիք է տալիս: «Հասարակության բազմաթիվ օղակներ դեռևս չեն գիտակցում, որ ազատությունը ժողովրդավարությունը նշանակում է նաև պատասխանատվություն։ Դրան պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց նա և ընդգծեց բացթողումների մասին հրապարակավ խոսելու ու դրանք ուղղելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Դատախազության 95-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևատրվեց հոբելյանական մեդալով: Կոլեգիայի նիստոին մասնակցում էին նաև ուժային կառույցների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ: Դատախազության աշխատողները պարգևատրվեցին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---