1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված արշավ է տեղի ունեցել![]() 29 հունիսի 2013 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Զորի Զորյանի անվան երիտասարդական միության նախաձեռնությամբ և Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված արշավ է տեղի ունեցել: Երիտասարդական միության անդամները հավաքվել են 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ ներկայացրել են ինքնապաշտպանության դրվագները: Արշավի պատասխանատուները երիտասարդներին ներկայացրել են 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության կարևորությունը: Նրանք նշել են, որ եթե ինքնապաշտպանությունը անհաջող ավարտվեր, ապա ամենայն հավանականությամբ նաև Ախալցխայում տեղի կունենային հայ ազգաբնակչության կոտորածներ և շրջանը կմիացվեր Թուրքիային: «Ախալցխայի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի այն փառահեղ հաղթանակներից մեկն է, որոնք մղվեցին Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում 1918թ. մայիսին և պահեցին հային իր իսկ հայրենիքում»,- պատմել են նրանք: Երիտասարդական միության անդամները արշավի ավարտին պայմանավորվեել են ամեն տարի մայիս ամսվա վերջին օրը կազմակերպել միջոցառումներ և մեծ շուքով նշել Ախալցխայի ինքնապաշտպանության օրը, փոխանցում է akhaltskha.net-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |