Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը![]() 29 հունիսի 2013 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը, այս մասին Грузия Online-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը: Ըստ աղբյուրի` Արմեն Չախալյանին ձերբակալել են մի քանի ժամ առաջ Նինոծմինդայում անկարգություններ կազմակերպելու համար: Թե ինչ անկարգություններ են եղել, դեռ հայտնի չէ: Համաձայն աղբյուրի` նրան ձեռբակալել են Նինոծմինդայի և Ախալքալակի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա: PanARMENIAN.Net ը փորձեց տեղեկությունը ճշտել Վահագն Չախալյանից, սակայն նա հեռախոսին չի պատասխանում: Նշենք, որ Արմեն Չախալյանի հեռախոսն անջատված էր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |