Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Լիվերպուլի» կազմում![]() 29 հունիսի 2013 - 11:10 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլը» պայմանավորվածության է հասել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման գործում: Ըստ sport-express.ru-ի, 18 անգամ Անգլիայի չեմպիոն դարձած ակումբը գործարքի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն կանի առաջիկա օրերին: Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Այժմ Մխիթարյանը, որը նախորդ խաղաշրջանում դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկունը՝ 25 գոլ խփելով, գտնվում է Երևանում, իսկ մի քանի օրից կմեկնի Լիվերպուլ, որտեղ կմիանա իր նոր թիմին: Հայ կիսապաշտպանին ցանկանում էին ձեռք բերել նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», իտալական «Յուվենթուսը», իսպանական «Ատլետիկոն» և ռուսական «Զենիթն» ու «Անժին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |