ԱՄՆ իշխանությունները հաստատել են ամերիկացի քաղաքացու մահվան փաստը Եգիպտոսում անկարգությունների ժամանակ

ԱՄՆ իշխանությունները հաստատել են ամերիկացի քաղաքացու մահվան փաստը Եգիպտոսում անկարգությունների ժամանակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հաստատել են ամերիկացի քաղաքացու մահվան փաստը Եգիպտոսում անկարգությունների ժամանակ: Պետդեպարտամենտը թույլ է տվել Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին հեռանալ երկրից:

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Եգիպտոս այցելություններից, ով արդեն այնտեղ է, կարգադրվում է, ըստ հնարավորության, տնից դուրս չգալ:

Երեկ Ալեքսանդրիայում անկարգությունների ժամանակ զոհվել է ԱՄՆ 21-ամյա քաղաքացի, Մերիլենդից ժամանած ուսանող, որն աշխատում էր տեղի մշակութային կենտրոնում: Նա դանակով հարված է ստացել կրծքավանդակին, երբ փորձում էր լուսանկարել «Մահմեդական եղբայրների» ցույցը:

Եվս երկու մարդ է սպանվել, նրանց մահվան հանգամանքները պարզվում են: Ըստ նախնական տվյալների, նրանցից մեկը լրագրող էր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---