Շիմոն Պերես. Իսրայելում մեծամասնությունը հավանություն կտա Պաղեստինի պետության ստեղծմանը

Շիմոն Պերես. Իսրայելում մեծամասնությունը հավանություն կտա Պաղեստինի պետության ստեղծմանը

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իսրայելում մեծամասնությունը հավանություն կտա Պաղեստինի պետության ստեղծմանը: «Աբու Մազենը լուրջ գործընկեր ունի և մենք լուրջ գործընկեր ունենք,-ասել է Պերեսը: -Բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորել բանակցությունների ժամանակ: Իսկ այժմ բարենպաստ մթնոլորտ է ձևավորվել նրանց համար»:

ԱՄՆ պետքարտուղարն Ամմանում մամլո ասուլիս կանցկացնի, որտեղ կամփոփի տարածաշրջանում դիվանագիտության հերթական փուլի արդյունքները, հայտնում է 9tv.co.il-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---