Տեղի է ունեցել Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան![]() 29 հունիսի 2013 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին տեղի է ունեցել ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը բացահայտում է գաղտնիքը. «Ես Սարոյան եմ շատ սիրում, իր ամեն մի տողի մեջ կարող ես 180 իմաստ գտնել: Վաղուց էի երազում նկարել Սարոյանի գործերից մեկը, բայց քանի որ չունեի իրավունքը, ինչը շատ թանկ է, որոշեցի, որ իմ հերոսները կբեմադրեն Սարոյան: Եվ իմ գործը հեշտացավ, և հերոսները գտան իրենց խաղը»: Ֆիլմի պրոդյուսեր Ինգա Գասպարյանը, ներկայացնելով Լիլիթ Մովսիսյանի հետ համագործակցությունը, նշել է, որ ռեժիսորն իրեն գրավել է իր գաղափարով, ոչ ստանդարտ մտածելակերպով. ֆիլմում շեշտը չէր դրված կոմերցիայի վրա, հիմքում միայն արվեստն է։ Ինգա Գասպարյանն ասել է, որ ֆիլմն առաջիկայում կներկայացվի մի շարք փառատոների։ Նա չի հայտնել, թե որքան է արժեցել կինոնկարի ստեղծումը. «Ֆիլմի բյուջեն կազմել է իքս գումար և 15 մարդու շատ մեծ էնտուզիազմ: «Կաուչոն» նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Գուրջան» թատրոն-հիմնադրամի աջակցությամբ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |