Վրաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը կողմ է հարաբերությունների հաստատմանը Ռուսաստանի հետ![]() 29 հունիսի 2013 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը կողմ է հարաբերությունների հաստատմանը Ռուսաստանի հետ: Ինչպես վկայում են Միջազգային հանրապետության ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները, վրացիների մոտ 82 տոկոսը հանդես է գալիս այդ նախաձեռնության օգտին առանց սահմանափակումների, ևս 11 տոկոսը կողմ է դրան մասնակիորեն: Միևնույն ժամանակ, հարցվածների 57 տոկոսը Ռուսաստանը համարում է քաղաքական և տնտեսական սպառնալիք իր երկրի համար: Եվս 61 տոկոսը կողմ է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին, իսկ 67 տոկոսը՝ անդամակցությանը ԵՄ-ին: Հարցումն անց է կացվել մայիսին, հարցման է ենթարկվել մոտ 4 հազար մարդ Վրաստանի ողջ տարածքում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |