Գյումրիում հուշարձան շենքերը փլուզման վտանգի առաջ են կանգնած (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Գյումրիում այսօր փլուզման և իսպառ վերացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն 100-ամյա և ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք-շինությունները, այլ նաև նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը: Երկրաշարժից հետո այդ շինությունները գրեթե չen վերականգնվել և չեն ամրացվել, դրանց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Նախորդ տարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարանների ամրացում-վերականգնում, սակայն մինչև օրս նման խնդիր չի լուծվել և տասնյակ վթարային շենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: «Շիրակ Կենտրոնի» ներկակայացրած տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նման շենքերից մեկում տիրող վիճակի մասին է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |