Արամ Գաբրելյանովը նշանակվել է ռուսական ՌՍՆ ռադիոկայանի գլխավոր տնօրեն

Արամ Գաբրելյանովը նշանակվել է ռուսական ՌՍՆ ռադիոկայանի գլխավոր տնօրեն

PanARMENIAN.Net - Արամ Գաբրելյանովը նշանակվել է ռուսական ՌՍՆ ռադիոկայանի գլխավոր տնօրեն: Նա նշել է, որ չի միջամտելու խմբագրական քաղաքականությանը: 2011 թվականից ի վեր «Նորությունների ռուսական ծառայության» (ռուսական հապավմամբ ՌՍՆ) բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Ազգային մեդիագրուպին»: Գաբրելյանովը կստանձնի պարտականությունները հուլիսի 1-ից:

Գաբրելայնովը «Նյուս մեդիա» հրատարակչատան գլխավոր տնօրենն է, որը հրապարակում է «Կյանք» և «Քո օրը» թերթերը, ինչպես նաև LifeNews ինտերնետ հրատարակչության սեփականատերն է: 2008 թվականից ի վեր ՌՍՆ գլխավոր խմբագիր է եղել է Սերգեյ Դորենկոն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---