Դանակներով զինված մոտ 100 մոտոցիկլավարներ են հարձակվել Չինաստանի արևելքում գտնվող Շենյանի ոստիկանության բաժանմունքի վրա: Տուժածների քանակի մասին ոչինչի չի ասվում, սակայն երկու օր առաջ Հոտան քաղաքում ահաբեկչական հարձակման արդյունքում, որը նույն շրջանում է գտնվում, 35 մարդ զոհվեց: Պատասխանատվությունը կառավարությունը դրեց մահմեդականների վրա, հայտնում է Չինաստանի պետական հեռուստատեսությունը:
Շենյան շրջանը արևելյան Չինաստանում ազգամիջյան լարվածության կենտրոնն է համարվում: Չինացիներից բացի այստեղ ապրում են ղազախներ, ղրղըզներ, ույգուրներ: Նրանց մեծ մասը մահմեդականներ են: