17 փետրվարի 2006 - 17:10 AMT
Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել Արմեն Հարությունյանը
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան դարձավ իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր: Ազգային ժողովի արտահերթ նիստում կայացած փակ, գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին քվեարկեց 87 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 խորհրդարանականի աջակցությունը: Երկրորդ թեկնածուն` «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, ստացավ 28 ձայն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: