ԼՂՀ նախագահ. «Մեր բանակը մեր անկախության եւ անվտանգության ամենազորեղ երաշխավորն է»

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզված է, որ «սահմանները հուսալի ձեռքերում են, եւ մեր բանակը մեր անկախության եւ անվտանգության ամենազորեղ երաշխավորն է»: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր ունի միջազգային չափանիշներին համապատասխանող բանակ: «Մեր բանակի մասին գիտեն բոլորը` ե'ւ մեր հակառակորդը, ե'ւ միջնորդները, ե'ւ ողջ աշխարհը: Դա իրոք մի բանակ է, որն ի վիճակի է պաշտպանել հայրենիքը»,-հայտարարել է նախագահը: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա հրավիրելու վերաբերյալ ղարաբաղյան հակամարտության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով` Ա.Ղուկասյանն ասել է.«Դա բնական է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող համանախագահող երկրները խորհրդակցում են հակամարտության կողմերի հետ, եւ ես ողջունում եմ այն, որ հերթական խորհրդակցություններ անցկացնելու մասին միտքն արտահայտվել է նման բարձր մակարդակով», հաղորդում է Karabakh-online-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---