Ի. Ալիեւը ղարաբաղյան հարցի վերջնակետի առումով նախընտրում է սպասել Բաքվի համար ավելի նպաստավոր տարբերակի24 փետրվարի 2006 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով մենք ընտրության երկու հնարավորություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ», - թուրքական NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսելով Ադրբեջանում վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին` Իլհամ Ալիեւը շեշտել է, որ երկրի բյուջեն ներկայումս չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, եւ տնտեսական ու ռազմական աճող ներուժը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում:Խոսելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման ուշացման մասին, Իլհամ Ալիեւը անվանել է դա բնական: «Դա բնական է, քանի որ խոսքը գնում է մի հսկայական, միջազգային նախագծի մասին, որը միավորում է երեք երկիր, երկու ծով եւ դրա կառուցումը, ինժեներական աշխատանքները շատ բարդ են: Ներկայումս, նավթը հասել է Թուրքիա, որտեղ տարվում են ավարտական աշխատանքները: Հուսով եմ, որ առաջիկայում մենք կտոնենք Ջեյհանում նավթատարի բացումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |